Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։
«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։
«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկում են որևէ պատճառով որևէ կայքում մուտքագրել Telegram-ի կամ SMS-ով ստացված կոդը (հարձակումները կարող են լինել նաև Viber-ի և WhatsApp-ի միջոցով), երբեք դա մի արեք։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։


Բաց մի թողեք
«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել» … վեց ամիս անց. Լուսանկարներ
Երիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. Լուսանկարներ