Հունվարի 8-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Վոլսֆագեն ID4» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են:


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Կոտայքում, «ROX»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ Լուսանկար
Ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ կան վիրավորներ․ Լուսանկար
Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին․ Լուսանկար