Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ԱՄՆ Արիզոնայի համալսարանի Մակքեյնի ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու: Այս մասին հայտնում է ինստիտուտի պաշտոնական կայքը։
«Որպես Մակքեյնի ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու՝ Զուրաբիշվիլին կօգտագործի իր մեծ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը, որպեսզի հասնի նոր ընտրությունների անցկացմանն ու նսպատի իր երկրի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է Վրաստանի նախկին առաջնորդի նոր աշխատանքի մասին հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին X ցանցի եթերում մեկնաբանել է նախկին նախագահ Զուրաբիշվիլիին Մակքեյնի ինստիտուտի կրթաթոշակառու նշանակելը։ Նրա խոսքով, դա ևս մեկ անգամ «ապացուցում է», որ Սալոմե Զուրաբիշվիլին, իբր, երբեք չի ծառայել Վրաստանին, ինչպես այժմ դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ժամանակին նման առաջարկ է ստացել Թաֆթսի համալսարանից։
«Այժմ մեր հայրենակիցների համար պարզ է, ինչպես մենք անընդհատ ասել ենք, որ նրանցից ոչ մեկը երբևէ չի ծառայել Վրաստանին, և երկուսն էլ վերադարձել են այն կազմակերպություններին, որոնք իրենց վարձել են»,- գրել է Պապուաշվիլին։
«Թեև Սաակաշվիլին հավատարմության երդում տվեց միայն Վրաստանին, նա հետագայում դարձավ Ուկրաինայի քաղաքացի, իսկ Զուրաբիշվիլին նույնպես, հավանաբար, ի վերջո կվերադառնա իր հայրենի Ֆրանսիա»,- գրել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 29-ին։ Այդ օրը տեղի է ունեցել Վրաստանի նոր առաջնորդ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
Բաց մի թողեք
Ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է մեկուսացմամբ
Հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի խոշոր էլեկտրակայանում, տարհանումներ են եղել․ Տեսանյութ