28/10/2026

EU – Armenia

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բողոքի ցույցերի է բախվել Չեխիա կատարած այցի ժամանակ։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ միասին նա բացել է չեխ-սլովակական բարեկամությանը նվիրված հուշարձան՝ նշելով Չեխոսլովակիայի հիմնադրման 108-ամյակը։

Այնուամենայնիվ, արարողությունն ուղեկցվել է սուլոցներով և բողոքի ցույցերով։ Ցուցարարները Ֆիցոյի հասցեին վանկարկել են, կենցաղային բառամթերքով ասած, «Չքվի՛ր Ռուսաստան»։

Ցուցարարները նաև սուլել են Բաբիշին և երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, այդ թվում՝ Յուրայ Բլանարին, որը նախորդ օրը Մոսկվայում բանակցություններ էր վարել Սերգեյ Լավրովի հետ։