ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Արթուր Պողոսյան
Դուք 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, 2022-2024թթ. եղել եք ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-2022 թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, այսինքն պետք է, որ տեղյակ լինեք 2019թ. դեկտեմբերի 25-ին իմ դիմումի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի դատավարության անջատված մասի վերաբացված գործի ընթացքից թե՛ ԱԱԾ-ում, թե՛ 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում:
Ի՞նչ է արել Ձեր կառույցը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է՝ ոչի՛նչ, որովհետև այսօր նույնպես վտանգված եմ տեսնում մեր պետության անվտանգությունը և դրա սկիզբը դրվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին:
2024թ նոյեմբերի 11-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետին և նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ այս պատասխանը:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ պարոն Լևոն Թաթոսյան, կբարեհաճե՞ք պատասխանել՝ քննարկե՞լ եք արդյոք իմ դիմումը և ե՞րբ եք ՀՀ դատախազությանը զեկուցելու Ձեզ տրված հանձնարարականի ընթացքի մասին: Հետաքրքիր է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը հետևու՞մ է իր տված գրավոր հանձնարարականներին ու ինչպե՞ս է հետևում: Ես, որպես դիմումատու ՀՀ քաղաքացի, փաստում եմ, որ չի հետևում, քանի որ ՀՀ Օրենքով քաղաքացու դիմումին պետք է պատասխանվի 1 ամսվա ընթացքում:
Սպասում եմ»։
Բաց մի թողեք
Հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան. Հայրապետյան