Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա էր կոկաին տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր տղամարդ
Խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով․ Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին