Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա էր կոկաին տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Լուսանկար