Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի քննարկում են խաղաղարար զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։ Այս մասին գրել է The Telegraph թերթը։
Ֆրանսիայի նախագահը պաշտպանում է այդ գաղափարը և արդեն այդ մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Հրատարակության աղբյուրները նշել են, որ բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ բրիտանացի քաղաքական գործիչը դեռ մտածում է, քանի որ անհանգստացած է հնարավոր էսկալացիայից։
«Սթարմերը և Մակրոնը քննարկում են իրենց զինվորներին Ուկրաինա որպես խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը այն բանից հետո, երբ կկնքեն հակամարտությունը դադարեցնելու ցանկացած գործարք»,- ասվում է The Telegraph-ի հոդվածում։

Բաց մի թողեք
Պատրաստ ենք բանակցել․ Մերցը Կիևից հատուկ դիմել է Պուտինին
Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը
Կիևն ու Բեռլինը համատեղ զենք են արտադրում․ 8,3 միլիոն եվրոյի գործարք են կնքել. Լուսանկար