Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան։
«Նա հրավերն ընդունել է, հուսով ենք այցը մոտ ժամանակներս տեղի կունենա»,- երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», – պնդել է Լավրովը:
Հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքը Լավրովը բնութագրել է հնարավորինս դիվանագիտական «բարդ» բառով, թեև ավելի տեղին կլինի «ճգնաժամ» տերմինը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մոսկվայի առաջնահերթությունները փոխվեցին, ու Հայաստանի դաշնակիցն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ամբողջ ծավալով իրականացնել դաշնակցային պարտավորությունները:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականություն, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ավելանում է տոկսիկ բաղադրիչը:
Վերջին օրերին իշխանական ակնհայտ քաջալերանքով խրախուսվում է հակառուսական հռետորաբանությունը՝ չարդարացված ակնկալիքներ ձևավորելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդեպ:
Այս համատեքստում դժվար է ակնկալել, թե Միրզոյանի մոսկովյան այցը կարող է բեկում մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, մանավանդ, որ դրանցում ավանդաբար առանցքային դեր է վերապահված պետության առաջնորդներին:
Սուրեն Սուրենյանց
Բաց մի թողեք
Հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան. Հայրապետյան