Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:
ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։
ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը,ժամը 18:00-ն։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-28-ը ներառյալ՝ մինչև 24:00-ը։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։

Բաց մի թողեք
Ապրիլի 20-ի աստղագուշակ․ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ
Վալոդյա Գրիգորյանի մայրը խիստ բարկացած դիմեց ոստիկաններին. Տեսանյութ
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով