Երևանի մետրոպոկիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը՝ նշել, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել:
Նշենք՝ սոցցանցում քաղաքացիներիցմեկն ահազանգ է հրապարակել այն մասին, որ Մետրոյի Բարեկամություն կայարանի աշխատակիցը չի բացել տուրնիկետը տարեց ուղևորի համար, որի QR կոդը սարքը մերժել է: Ըստ գրառման՝ աշխատակիցները նրան ստիպել են գնալ ու նոր կտրոն ձեռք բերել:
«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»,- ասված է պարզաբանման տեքստում:


Բաց մի թողեք
Վանաձորում բախվել են շտապօգնության մեքենա և «Կամազ», բուժառուն չի փրկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպել
Արտակարգ դեպք` Ամուլսարում, գազատարի խողովակը ընկել է բեռնատարի վրա. Լուսանկար