ՌԴ հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներով կնոջ դի է հայտնաբերվել:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ մեքենան, որում հայտնաբերվել է դին, կայանված է եղել Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում։
Սպանության համար կասկածվողը չի էլ փորձել փախչել դեպքի վայրից և մոտ երեք ժամ դիակի հետ գտնվել է մեքենայում: Ըստ որոշ աղբյուրների՝ կասկածյալը Թաթարստանից է, 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինը։
Տղամարդը նախկինում դատապարտված է եղել սպանության, գողության, սպառնալիքների, բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու համար։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։



Բաց մի թողեք
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում
Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ «Պատրիոտ»-ի վաճառքին