Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը կասեցվել է: Կազմակերպությունը հայտնել է, որ նման քայլը պայմանավորված է Ադրբեջանի ԱԳՆ պահանջով։
Շենքը, որում կազմակերպությունը գործում է, ազատվում է: Աշխատակիցները տեղափոխում են իրերը, ապամոնտաժվել է նաև ցուցանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ «Ռուսական տունը» գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը: Հունվարի վերջին BakuTV-ն պնդել էր, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են Բաքվում ռուսական տան քողի տակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, հույս էր հայտնել, որ որ Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում էր ստանալու:

Բաց մի թողեք
Զիդանը դարձել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Լուսանկար
Հաշված օրեր անց, Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ, ձեր խնդրանքը կլինի տեղում․ Տեսանյութ
Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը. Լուսանկար