Հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթի շրջանակներում Մեծ Բրիտանիան նախատեսում է արգելել մուտքը երկիր բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների, պաշտոնյաների և մենեջերների համար։
Այս մասին հայտնում է The Times թերթը։ Նշվում է, որ ՆԳՆ-ն պատժամիջոցների ցանկում կավելացնի «տարածաշրջանային և դաշնային բոլոր նախարարներին, ինչպես նաև ռուսական խոշոր ընկերությունների տնօրեններին և բարձրաստիճան ղեկավարներին»։
Սահմանափակիչ միջոցները կազդեն նաև ՌԴ դաշնային և պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, էներգետիկ և ֆինանսական հատվածների ընկերությունների ղեկավարության, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների ղեկավարության վրա:
Երկրի իշխանությունները նման քայլի անհրաժեշտությունը բացատրում են Ռուսաստանի ղեկավարության վրա քաղաքական ճնշումը մեծացնելու և «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նվազեցնելու» մտադրությամբ, որոնք, իբր, առկա են «Կրեմլի հետ կապված էլիտաներից»։
Պատժամիջոցների ենթակա անձանց ամբողջական ցանկը կհրապարակի Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն։






Բաց մի թողեք
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել