22/03/2025

Թրամփը Եվրոպային սպառնում է 25 տոկոս մաքսատուրքերով

Ամերիկայի Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի Եվրամիության ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք որոշում ենք կայացրել և շուտով կհայտարարենք։ Ընդհանուր առմամբ դա կկազմի 25 տոկոս»,- նշել է նա։

Թրամփն ընդգծել է, որ մաքսատուրքերը կազդեն «մեքենաների և մնացած ամեն ինչի վրա»։ Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն չի ընդունում ամերիկյան մեքենաները։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ին «խաբելու» համար։

Փետրվարի սկզբին Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր խիստ պատասխան միջոցների մասին, եթե Միացյալ Նահանգները մաքսատուրքեր մտցնի ԵՄ երկրներից ապրանքների ներմուծման վրա։ Ըստ Agence France-Presse-ի՝ ԱՄՆ-ի կողմից սահմանվող ցանկացած անարդար մաքսատուրք կարժանանա Եվրամիության կոշտ պատասխանին:

Translate »