29/04/2025

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել Սևանի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար 10-ից ավել մրցույթներին

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել Սևանի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար 10-ից ավել մրցույթներին

Դիլիջանի պետական ու բժշկական քոլեջները 2024թվականին միավորվել են , միացյալ՝ Դիլիջանի պետական բազմագործառնույթային տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մինչև  քոլեջների միավորումը Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն աշխատած Վահագն Հովհաննիսյանը։

Ամիսներ առաջ Դիլիջանի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, սակայն  լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մրցույթին չէր ներկայացել, մրցույթը չէր կայացել։

Մարտի 4-ին նույն մրցույթը նորից չէր կայացել՝  վերստին նախարարության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի չներկայանալու այս դեպքը եզակի չէ։ 2024թ․ մարտի 26-ին լրացել է Սևանի բազմագործառնութային պետական քոլեջի տնօրենի պաշտոնում  Գեղամ Խաչատրյանի 5 տարվա պայմանագրի ժամկետը։

Դրանից հետո քոլեջի  տնօրենի պարտականությունենրը կատարող է նշանակվել այդ քոլեջի փոխտնօրենը։ Գեղամ Խաչատրյանից տեղեկացա, որ դրանից հետո  Սևանի քոլեջի կառավարման խորհուրդը 10 անգամից ավել քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, սակայն բոլոր դեպքերում լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մրցույթներին չի ներկայացել,ուստի դրանք չեն կայացել։

Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է»։