Ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա:
ժամանել են իրավապահներն ու փրկարարները: Մոտ 1 կմ երկարությամբ տարածքում ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարել և, ի վերջո, ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին:
Փրկարարները դուրս են բերել այն և մոտեցրել ափին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին որպես անհայտ կորած:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար