ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ֆեյքազերծում 22/04/2025
Ուշադրություն
Հարգելի հայրենակիցներ, առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ:
Ֆեյքերի մեքենան միացված է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են: Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր, որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Զարմանալի «զուգադիպությամբ» այդ մասին գրեց Բագրատ Գալստյանին աջակցող տելեգռամ ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ ռուսական պետական Ռիա-Նովոստի-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Մի ուշագրավ «լուր» էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական ազդեցիկ Գազետա.ռու-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»:
Այս ամենը հուշում է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ, որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան ։
Կոչ եմ անում նաև առավելագույնս տարածել այսօրինակ գրառումները, ինչը թույլ կտա զերծ պահել մեր քաղաքացիներին ավելորդ լարվածությունից:
Ցավոք, հիբրիդային պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր:
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները