24/04/2025

ԵՄ երկրները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը

Եվրոպական միության (ԵՄ) երկրները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը Կիևին աջակցությունը խաթարելու փորձերից հետո։

Այս մասին ասվում է The Guardian-ի հրապարակած հոդվածում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական Բուդապեշտը որոշել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցով։

Քվեաթերթիկներում նշված է՝ «Դուք սատարո՞ւմ եք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը»:

Համապատասխան պաստառները փակցված են հանրապետության ողջ տարածքում։

«Եկեք թույլ չտանք, որ նրանք որոշեն մեր փոխարեն»,- ասվում է կարգախոսում, որում ներկայացված են Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը։