ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է արձագանքել իր հասցեին ուղղված քննադատություններին ու մեղադրանքներին:
Այս անգամ նա անդրադարձել է հերթական տեսանյութին:
«Ահա՛, խնդրեմ, ևս մեկ ոջիլ։ Մարմնիդ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոջիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։
Նեղվում էի, ընկե՜րս, նեղվում էի։ Եթե, իհարկե, գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի նեղվում են։
Ի՞նչ պետք է անեիր, որ իմանայիր՝ նեղվում եմ։ Պետք է ձեր մակարդակի իջնեի՞ և մրցավազքի մեջ մտնեի՞։ Դա էլ է կրթության հարց, գիտե՞ս, աղետի, դժբախտության, պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։
«Ցավի» սպարտակիադա էիք հայտարարել. մինչև այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից, չկայացած պոետի իրենց ձիրքով ցավ ու կորուստ են մրմռացնում։
Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացրիք նրանց մայրերին՝ ցույց տալու համար, թե որքա՜ն եք նեղված, և ապացուցելու համար, որ մայրերը տառապում են, երբ զավակ են կորցնում։ Իսկապե՞ս։ Դա ապացուցելու կարիք ունե՞ր։ Տգիտություն չէ՞, երբ փորձում ես ապացուցել անապացուցելին՝ ակներևը։
Եթե մի քիչ կրթվեիք և սեփական քթից անդին մի բան տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չենք, որ պատերազմի միջով անցանք։
Եվ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք։
Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալար ոռնոց էր արձակվում, ստիպված էի ամեն կերպ հակակշռել այն, որպեսզի աշխարհը չարձանագրեր մինչև պատերազմը «առյուծ կտրող», պատերազմից հետո կաղկանձող իմ տեսակը։
Այնպես որ, ընկե՜րս, հանդարտվիր, ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ»,- գրել է Հակոբյանը:
Բաց մի թողեք
Ոչ թե Չերկասում «Լվա ինքդ», այլ Միջերկրական ծովում 3-4 հատ յախտա պետք ա ունենայիր․ Արեն Մկրտչյան
Բռնապետական և ագրեսոր Ռուսաստանի Դաշնության ոչ մի ներկայացուցիչ տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում. Լուսանկար
Լևոն Զուրաբյանն արձագանքել է Սամվել Բաբայանին