Ուղիղ քսան օր է, ինչ փրկարարները, ջրասույզներն ու կամավորականները Մարմարիկ գետում երկու տարեկան Տիգրանին էին փնտրում: Այսօր առավոտյան հրաշամանուկի անշնչացած մարմինը հայտնաբերվել է գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի կամրջի մոտակայքում:
Այժմ Մարմարիկ գյուղում սուգ է, թե՛ երեխայի ընտանիքը, թե՛ համագյուղացիները շոկի մեջ են: Պատճառը ըստ համագյուղացիների՝ էքստրասենս կոչվածների իրականության հետ աղերս չունեցող գուշակություններն են:
Բանն այն է, որ երեխայի անհետանալու օրը, նաև հաջորդ օրերին որոշ ինքնակոչ էքստարսենսներ այցելել են Մարմարիկ գյուղ, որոշ դերասանական բեմադրություն հիշեցնող գործողություններ արել, իսկ վերջում երեխայի ընտանիքին հավատացրել, որ երեխան ողջ է, նրան առևանգել են:
Նույն գործողություններն այդ խաբեբա էքստրասենս կոչվածքներն ամեն օր նաև համացանցում էին իրականացնում, ստեր տարածելով փոքրիկ Տիգրանի մասին, պնդելով, որ նա ողջ է: Իսկ նպատակը ակնհայտորեն մի բան էր, «կլիենտ» ու լայք հավաքել:
Այժմ ընտանիքին մոտ կանգնած աղբուրը նշում է, որ չարդարացված հույսերի համար երեխայի ծնողները մեղադրում են այդ կեղծ էքստրասենսներին: Նշենք նաև, որ նրանք այս ընթացքում խանգարել ու մոլորեցրել են նաև փրկարարներին, պնդելով, որ երեխան գետում չէ:
Երեկ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ըստ ՔԿ-ի՝ արտաքին զննությամբ Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան։
Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը փոխանցեց՝ հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 27-ին։
Բաց մի թողեք
Հրդեհ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը. Մանրամասներ ողբերգական վթարից․ Լուսանկար
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է