Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր սերնդից հետո այլևս նորմալ տղամարդիկ չկան:
Մասնավորապես, խոսելով Բելառուսում բազմազավակ և մյուս ընտանիքների աջակցության նոր միջոցառումների մասին, նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բելառուս կանայք չեն ցանկանում ծննդաբերել։
«Աղջիկները չեն ուզում ծննդաբերել»,- ասել է նա։
Բելառուսի ղեկավարը դժգոհել է նաև բելառուս տղամարդկանցից՝ նշելով, որ այդ տղամարդիկ թույլ են տալիս «իրենց ոտնատակ տալ», դրա համար էլ կանայք ծննդաբերելու ցանկություն չունեն:
Դիմելով Լյուբանի մերձակա լեռնահարստացման համալիրի տնօրենի առաջին տեղակալ Իվան Գոլովատին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում ստիպված են որոնել տղամարդկանց, ովքեր կարծես թե չեն մնացել իր սերնդից հետո։
«Մեր սերնդից հետո տղամարդիկ չկան։ Ցորենի հատիկի պես ենք փնտրում»,- եզրափակել է նախագահը։
Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է նոր միջոցներ Բելառուսում ծնելիության մակարդակին աջակցելու համար։ Բացի այդ, նա խոսել է կարտոֆիլի աննախադեպ բերք ստանալու տարբերակների մասին:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում