Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոմանի հարսանեկան արարողությունը, մեծ աղմուկի տեղիք տվեց ու լայնորեն լուսաբանվեց:
Այդ ճոխ հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը, ներկա է եղել իշխանական վերնախավը, նաև մի խումբ ՀՀԿ-ականներ, քանի որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գառնիկ Բադալյանը Վիգեն Բադալյանի հորեղբայրն է, և այս ընտանիքը ինչպես ջերմ հարաբերություններ ունի գործող իշխանության հետ, նույնքան էլ՝ նախկին իշխանությունների, հատկապես՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ:
Հարսանիքի կադրերի հրապարուկումից հետո մարդիկ սկսեցին քննադատել Բադալյաններին՝ Մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահի վերածելու համար: Քննադատությունների արժանացան նաեւ այն բոլոր հայտնիները, ովքեր երգել են հարսանիքի ժամանակ, վարել են հարսանյաց արարողությունը:
Այդ օրը Համալիրում երգել էին՝ աշխարհահռչակ Նիկոլ Շերզինգերը, Ռազմիկ Ամյանը, Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Արամեն եւ այլք: Հարսանիքը վարել են՝ Նազենի Հովհաննիսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը: Մարդկանց հատկապես զայրացրել է այն, որ Նազենին ու Գարիկն են վարել, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:
Ավելին՝ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նազենի Հովհաննիսյանը խմել է Նիկոլ Փաշինյանի կենացը: Նման բան չի եղել, եղել է մասնավոր հարսանիք, որտեղ ամեն ինչ եղել է միայն սիրո մասին, սերն ամեն ինչ է: Ես բացարձակ Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել, – արդարացել է Նազենի Հովհաննիսյանը,- Այսօր ամեն բան այնքան է իրար խառնվել, որ արդեն շատ մեծ հարց է, թե ով ինչական է, ով է ընդդիմադիր և ով է իշխանություն, և ցավոք սրտի, եթե մենք այս դիտանկյունից նայենք Հայաստանում տեղի ունեցող իրականությանը, ապա փողոցում պետք է իրար բարև էլ չտանք…. ամեն ինչ գնում է դրան, ինչպես հասկանում եմ:
Բաց մի թողեք
Դամասկոսի նախագահական նստավայրի ռմբակոծումը Նաթանյահուի կողմից Ալիևին «կարմիր քարտ է»
Թուրքմենբաշին Ալիևի «ոտքն է գնացել» Պուտինի «խնդրանքով», որ հաշտվեն
Ժամանակը ցույց կտա՝ ինչ հետևանքներ կունենա Երևանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵՄ-ի հետ մերձեցումը. Պեսկով