Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։
Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Շիրխանյանի հարազատները։
Կենսագրություն
Վահան Շիրխանյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 15-ին Ախալցխայի շրջանի Նորշեն գյուղում։
Ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։
Հետագայում աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն։
Շիրխանյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։
1999 – 2000 թվականներին եղել է Հայաստանի Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։
2008 թվականի մարտի 21-ին անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը (ԽՍՀՄ տարիներին եղել է կոմունիստ)։ Սակայն 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ կազմից։
2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին՝ կալանավորվել։
Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։
2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ է արձակվում դատարանի դահլիճից։
Բաց մի թողեք
Դիմակավորված անձինք` «Արմավիր» ՔԿՀ-ում. Սամվել Կարապետյանին տեղափոխո՞ւմ են
Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին
Հայաստանում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել