08/06/2025

Մոլորված անչափահաս տղաներն արդեն Հայաստանում են. Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Լուսանկար

Ադրբեջանի հետ սահմանին մոլորված և վերադարձված Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում, նրանց առողջական վիճակը լավ է։

Այս մասին հայտնել է Տեղի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքից Ադրբեջանի հետ ահմանային հատվածում մոլորված անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են:

Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը փոխանցել է, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի՝ նրանք տեղում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքից Ադրբեջանի հետ ահմանային հատվածում մոլորված անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը փոխանցել է, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի՝ նրանք տեղում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահաստատել է Սյունիքի սահմանային հատվածում մոլորված տղաների՝ Հայաստան վերադարձի լուրն ու լուսանկար հրապարակել:

504256584_2974183852750636_618768986653161147_n.jpg (39 KB)

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքից Ադրբեջանի հետ ահմանային հատվածում մոլորված անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են: