Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ զանգբածային բողոքի ցույցեր են, որոնք, ինչպես գրեթե միշտ է լինում ԱՄՆ-ի ցուցերի դեպքում, ուղեկցվում են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:
Բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:
Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2 հազար զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:
Խառնվել է Ազգային գվարդիան, հնարավոր է՝ դուրս բերվի բանակը
Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն հարկն է»:
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի 2000 զինծառայող է ուղարկվել Լոս Անջելես, որտեղ ցուցարարները բախվել են անօրինական ներգաղթյալների վրա հարձակումների: Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի օգտագործումը։
Կալիֆորնիայի նահանգապետը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը մեղադրել են Սպիտակ տանը սադրանքի և վախ սերմանելու փորձի մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախազգուշացրել է, որ Պենտագոնը պատրաստ է բանակի ստորաբաժանումներ ուղարկել Լոս Անջելես «եթե բռնությունները շարունակվեն»։ Նա ասել է, որ մոտակայքում գտնվող Պենդլթոն ճամբարի ծովային հետեւակայինները «բարձր զգոնության մեջ են», հաղորդում է Reuters-ը:
Շաբաթ օրը՝ հունիսի 7-ին, ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դաշնային գործակալները երկրորդ օրն անընդմեջ բախվել են ցուցարարների հետ Լոս Անջելեսի հարավ-արևելքում գտնվող Paramount թաղամասում, որտեղ որոշ ցուցարարներ կախել են Մեքսիկայի դրոշները: Paramount համայնքը ավելի քան 80 տոկոսով բաղկացած է լատինաամերիկացի է:
Մեկ այլ բողոքի ցույց Լոս Անջելեսի կենտրոնում եղել է գիշերը. մասնակիցները վանկարկել ենկարգախոսներ, այդ թվում՝ «ICE out of L.A.»:
Կալիֆորնիայի նահանգապետը Թրամփի որոշումից դժգոհ է
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի՝ Ազգային գվարդիան ներգրավելու մասին որոշումն անվանել է «դիտավորյալ և բորբոքված»: Նա «X»-ի միկրոբլոգում գրել է, որ Թրամփը տեղակայում է Ազգային գվարդիան «ոչ թե այն պատճառով, որ իրավապահ մարմինների բավարար աշխատակիցներ չկան, այլ այն պատճառով, որ նրանք ուղղակի այդպես են ուզում»:
Նյուսոմը Թրամփի քայլը որակել է «դիտավորյալ սադրանք» և ասել, որ դա միայն կսրացնի լարվածությունը, կխաթարի հանրային անվստահությունը:
«Տեսարաններ մի՛ սարքեք, երբեք բռնություն մի՛ կիրառեք, խաղաղ խոսեք»,- դիմել է նա ցուցարարներին։ Նահանգապետը մտավախություն ունի, որ Ազգային գվարդիայի ներկայությունը «միայն կուժեղացնի լարվածությունը»։
Նյուսոմը նաև Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը անկարգությունները ճնշելու համար բանակի հնարավոր կիրառման մասին անվանել է «աննորմալ վարքագիծ», նշում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ չես կարող «սպառնալ, որ հետևակայիններ կտեղակայես ամերիկյան հողում սեփական քաղաքացիներիդ դեմ»։
Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ եթե Կալիֆորնիայի նահանգապետը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը չկարողանան կատարել իրենց աշխատանքը, ապա «Դաշնային կառավարությունը կգործի և կկարգավորի իրավիճակն այնպես, ինչպես դա պետք է արվի»:
ԱՄՆ նախագահն իրավասու է Ազգային գվարդիա տեղակայել որոշակի իրավասություններում, այդ թվում՝ «անկարգությունները ճնշելու» նպատակով։
Ցուցարարներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ, նրանց ծեծի են ենթարկել
Իրավապահները ցուցարարների հետ կոշտ բախումներ են ունեցել. վերջիններս կիրառել են արցունգաբեր գազ, պզպեղի փոշի և գործի են դրել մահակները, սկսվել են բախումնեներ, հրմշտոց, աղմուկ ու մեծ ծավալով բռնություններ:
Այդ ամենը տեսագրվել է տեղում աշխատող լրագրողների և բազմաթիվ քաղաքացիների կողմից:
Հաղորդվում է քաղաքացիների շրջանում տուժածների մասին, կան նաև մի քանի տասնյակ ձերբակալվածներ:
Լոս Անջելեսի քաղաքապետը վստահ է՝ չկա այնքան անհանգստության պատճառ, որքան աղմուկ
Լոս Անջելեսի քաղաքապետը նախկինում մեղադրել է ԱՄՆ մեծությամբ երկրորդ քաղաքում «վախ տարածելու» փորձի մեջ: Քերեն Բասի խոսքով՝ դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։
Մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի բնակչության զգալի մասը իսպանացիներ են և ծնունդով օտարերկրացիներից, մինչդեռ Թրամփը ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը դարձրել է իր երկրորդ ժամկետի առաջնահերթությունը:
Սպիտակ տան ավագ օգնական Սթիվեն Միլլերը, որը կոշտ գծի կողմնակից է ներգաղթի հարցում, բողոքի ցույցերը որակել է որպես «բռնի ապստամբություն»:
Վարչակազմը չի վկայակոչել 1807 թվականի ռազմական ապստամբության օրենքը, Reuters-ին հայտնել են աղբյուրները: Օրենքը նախագահին լիազորում է տեղակայել ԱՄՆ զինված ուժերը՝ օրենքը կիրառելու և անկարգությունները ճնշելու համար: Վերջին անգամ այն օգտագործվել է Լոս Անջելեսի անկարգությունների ժամանակ 1992 թվականին Կալիֆորնիայի նահանգապետի խնդրանքով։
Բաց մի թողեք
Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով
Շատ արդարացի կլինի, եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից
Ռուս – ուկրաինական պատերազմում կհաղթի Թուրքիան, կպարտվի՝ Հայաստանը