Արարատ խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի մի քանի փողոցներում բունտ է հասունացել։ Բնակիչներից մեզ պատմեցին՝ 20 օր է խմելու ջուր չունեն, սակայն հարցին լուծում չի տրվում։
Խոշորացված համայնքը ղեկավարող ՔՊ-ական Ասլան Ավետիսյանին էինք դիմել՝ հասկանալու՝ ինչու բնակիչները ջուր չունեն։ Նա նշել էր՝ բոլոր հարցերին դիմեք գրավոր։
Բնակիչներից փոխանցեցին, որ ջուր էլի չունեն, սակայն այսօր համայնքապետարանից «ցիստեռնով» ջուր են ուղարկել՝ ամեն բնակչին մի քանի հարյուր լիտր ջուր տալու։
Զավեշտալին այն է, որ գոնե համայնքապետարանը խնդիրը լուծի՝ բնակիչների խմելու եւ կենցաղի ջուրն ապահովելու, լիտրով ջուր է ուղարկում։ Ի դեպ, նաեւ նշեցին՝ աշխատակիցները բնակիչների միջեւ տարբերություն են դրել՝ ոմանց տվել են մեծ ծավալով, ոմանց էլ քիչ ջուր։
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է