Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է Ուկրաինային, որ հնարավոր է որոշի դադարեցնել երկրին էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե նրանք չվերսկսեն ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։
Օրբանը նշել է, որ Սլովակիան արդեն բարձրացրել է այս հարցը։
«Կա մեկ այլ հարց, որը ես այժմ ուշադիր ուսումնասիրում եմ։ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից, և եթե մենք դադարեցնենք դրա մատակարարումը, այնտեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Սլովակները երեկ բարձրացրել են այս հարցը, և անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կձեռնարկենք այս քայլը», – հայտարարել է Օրբանը։

Բաց մի թողեք
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն․ Ռոմանոս Պետրոսյան
Մելոնին զգուշացնում է ԵՄ բյուջեի շուրջ շտապողականությամբ համաձայնության գալու վտանգների մասին
Եվրոպայի առաջնորդները հրաժարվում են առաջատար արհեստական բանականության մրցավազքից