21/06/2025

Թուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբ

«Սրբազան Պայքար» շարժումը հաղոդրագրություն է տարածել․

Սիրելինե՛ր,

Չարիքի իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը և բռնապետական ռեժիմի դեմքը։

Այսօր կեսօրից սկսած ապօրինի կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի մի քանի տասնյակ համակիրներ` ներառյալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել և սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճահապարհից։

Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտահայտության, ազատ խոսելու և գործելու իրավունքից։

Մեր գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։

Այս ապօրինի գործողությունները մեծ ցնծություն են պատճառել ադրբեջանական հանրությանը, որն արտահայտված է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպես «փայլուն նորություններ Երևանից» և որակելով Սրբազան Պայքարը որպես «ռևանշիստական շարժում»։

Թեպետ չենք սպասում, սակայն հուսով ենք՝ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան ՀՀ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների այսօրվա ապօրինի գործողություններին։

Այսու մեր գնահատանքն ենք հայտնում ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, բոլոր այն անհատներին և կառույցներին իրենց աջակցություն համար։

Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկված մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, ավելի ամրացան ճշմարտության համար պայքարի ճանապարհին։

Չարիքը պետք է հեռացվի։

Մեր հաղթանակը այլընտրանք չունի։