Իրանական Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում, որոնք ենթարկվել են ԱՄՆ-ի հարվածներին, ռադիոակտիվ աղտոտման նշաններ չկան:
Այս մասին ասվում է Իրանի Ազգային միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության մեջ:
Իրանի միջուկային անվտանգության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, նշելով՝ որ Ֆորդո, Նաթանզ և Սպահան միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումից հետո կատարվել է անհրաժեշտ հետաքննություն՝ միջուկային աղտոտվածության տարածման հնարավորության վերաբերյալ։
«Աղտոտման նշաններ չեն արձանագրվել։ Վերոնշյալ վայրերի շրջակայքում ապրող բնակիչներին վտանգ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ։
Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոուի վրա հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ այս պահի դրությամբ ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել:
Նշենք, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին։



Բաց մի թողեք
Գերմանիայի AfD-ի առաջնորդը պահանջել է ԵՄ-ն վերափոխել «ինքնիշխան պետությունների» ֆեդերացիայի
Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա