Իշխանությունների շարունակական բռնաճնշումներն ու մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումները, փնթի կազմակերպված բեմադրությունները և իրավապահ մարմինների քրոնիկ անպատժելիությունը որևէ տեղ չեն թողնում հնչած մեղադրանքներին հավատալու համար, նույնիսկ եթե անտեսենք ձերբակալված անձանց հանդեպ վստահությունը:
Ի դեպ, այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր՝ ի դեմս ձերբակալված պատգամավոր Դավիթ Գալստյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի, ում տունն են խուզարկել:
Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց, ովքեր ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնն են բարձրացնում իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի քաղաքականության դեմ:
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Բաց մի թողեք
Հիշո՞ւմ եք Հռոմի ստատուտի հետ կապված «խրախճանքը»
Տեսագրությունն ամեն ինչ չի ասում. Ղալումյանը՝ Կոնջորյանի մասնակցությամբ ծեծի մասին
ԵԿՄ-ն իմ կյանքն է, իմ ապրածը, ես տեղյակ չեմ. Միքայելյանը՝ ԵԿՄ կառույցը լուծարելու մասին