16/09/2026

EU – Armenia

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. Սիմոնյան

«Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը: «Ասուլիսում էլ նշեցի՝ այդ հարցը օրակարգում չկա։ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը»,- ընդգծել է նա։

«Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է: Միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան: Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«Ես կարող եմ հիմա սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ: Մենք հարյուր անգամ ասել ենք, որ բանակցություններին, խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվենք, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,- նշել է նա:

Լրագրողների հարցին՝ միակողմանի՞ է խնամքը, նա պատասխանել է՝ «ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում պատասխանատու լինել». «Մենք ո՛չ իրենց աչքն ունենք՝ տեսնելու՝ իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ո՛չ էլ իրենք մեր աչքն ունեն»:

Հարցին՝ այդ հարցով խոսե՞լ է ԱԽ քարտուղարը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ այո՛, խոսել եմ:

«Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը, և իմ աշխատանքի իմաստն այն է՝ մեր տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին: Ասում եմ՝ հիմա կարող եմ մեկ, տասը նախադասություն ասել, ասեն՝ ուխ, այս ինչ լավ ասաց, բա հետո՞»,- ընդգծել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ Ալեն Սիմոնյանն ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ․ «Որ մենք մտնեք այդ խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու ձեր կարծիքով: Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»:

Դիտարկմանը՝ ամբողջ դեսպանական կազմին տանում են, հայկական պատմամշակութային կոթողները ներկայացնում աղվանական, ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Մենք էլ այդ նույն դեսպանական կազմին տարել ենք Մատենադարան»: