16/09/2026

EU – Armenia

Սաղաթելյանը՝ Առուշ Առուշանյանի որոշման մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ափսոսանք է հայտնել Առուշ Առուշանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշման առնչությամբ։

Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը նշել է, որ նախկինում չէր պատկերացնում Առուշանյանի համագործակցությունը ՔՊ-ի հետ։

«Մոտ մեկ տարի առաջ, երբ ինձ ասում էին, որ հնարավոր է՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ, ես հակադարձում էի ու ասում, որ դա հնարավոր չէ։ Հիմա տեղի ունեցածը ինձ համար անընդունելի և անհասկանալի է՝ թե՛ քաղաքական, թե՛ այլ առումներով։ Անկեղծ ասած՝ ինձ համար դա ցավալի և անսպասելի որոշում էր»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ Առուշ Առուշանյանը հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ ձևաչափով։