Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը փաստացի աջակցել է «ադրբեջանական տարածքների օկուպացիային, իսկ Եվրախորհրդարանը տարիներ շարունակ պահպանել է հայամետ դիրքորոշում»։
«Եվրոպայի խորհուրդը փաստացիորեն աջակցել է օկուպացիային։ Եվրախորհրդարանը միշտ աջակցել է Հայաստանին, որը օկուպացրել է տարածքները, և դա շարունակվում է մինչ օրս», – Բաքվում թյուրքական աշխարհի հոգևոր գործիչների հետ հանդիպմանն ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, եթե «օկուպացիայի ընթացքում Հայաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառվեին, հակամարտությունը կարող էր լուծվել շատ ավելի վաղ»։ Նա կրկին ցնդաբանել է, թե ժամանակին «Հայաստանից վտարվել է 250,000 ադրբեջանցի»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «30 տարի շարունակ այս հարցը բարձրացրել եվրոպական կազմակերպություններում՝ պահանջելով Հայաստանի գործողությունների քաղաքական գնահատական»։
Նրա պնդմամբ, «երբ 2023 թվականի սեպտեմբերին մենք ամբողջությամբ ազատագրեցինք Ղարաբաղը (իրականում խոսքն Արցախի բռնազավթման և հայաթափման մասին է – խմբ․), վերացրինք անջատողականությունը և ձերբակալեցինք անջատողականներին (նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական վերնախավի դեմ շինծու մեղադրանքներով հայ գործիչների ապօրինի դատավարությունները – խմբ,), չորս ամիս անց Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցներ կիրառեց մեր դեմ։ Սա նրանց իրական դեմքն է»։
Նա նաև սուր քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանը․ «Եվրոպայի խորհրդարանը կոռուպցիայի որջ է։ Ես սա ասում եմ լիակատար պատասխանատվությամբ»։

Բաց մի թողեք
Դատավորները հավելավճար կստանան․ ի՞նչ է հայտնի
Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա
Զախարովան Երևանի պահվածքը համեմատել է ամուսնալուծության եզրին ամուսնու պահվածքի հետ