ՔՊ պատգամավորներին հրահանգ է տրված՝ ընդդիմադիրներն ինչ ուզում է թող խոսեն, դուք մենակ խաղաղությունից խոսեք։ Դա մեր փրկության կախարդական բառն է։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչ ասում են, հակադարձեք՝ պատերա՞զմ եք ուզում, ու՞մ երեխաների հաշվին․․․ Ժողովրդի վրա դա լավ է ազդում։ Ժողովուրդը իշխանության համար դարձել է աշխարհաքաղաքական լաբորատորայի նյութ, որտեղ փորձարկում են, թե որ բառը նրա վրա լավ կազդի։ Դրա համար որևէ աղբյուր պետք չէ, թե՝ էդ ո՞վ ասաց, աղբյուրը Ազգային ժողովի ընթացքն է։
Մի հին անեկդոտի եմ նմանեցնում։ Զոքանչը մահամերձ է լինում, փեսուն նստեցնում են կողքը, որ հով անի։ Րոպե-րոպե սպասում են, որ կմահանա։ Հանկարծ մի ճանճ է տզզալով մոտենում զոքանչին, և նա սկսում է աչքերով ուշադիր հետևել ճանճին։ Փեսան վրդովված զոքանչին ասում է․
-Դու ուշադրությունդ մի շեղիր։
Հիմա ՔՊ-ականներն են։ Անհամբեր սպասում են, թե երբ խաղաղություն բառը իր կախարդական ներգործությունը կունենա ժողովրդի վրա ու հանգիստ հողին կհանձնեն նախատեսված տարածքները։ Իսկ եթե հանկարծ մեկը շեղվում է՝ «լավ փեսայի» նման անմիջապես հիշեցնում են՝
-Մի՛ շեղվիր։ Պատերա՞զմ ես ուզում։
Խաղաղություն՝ և վերջ։ Այ սա է կոչվում աշխարհաքաղաքական խմոր, որտեղ տաշտի առաջ նստեցրել են Նիկոլ Փաշինյանին ու ասում են՝ դու դրոժը լցրու, , մնացածը լինելու է։ Խմորը բարձրանալու էև մեր ուզած հացը թխելու ենք․․․
Միայն թե հացը ո՞ւմ սեղանին է դրվելու՝ դա արդեն, երևի, խմորի գործը չէ։

Բաց մի թողեք
Ալիեւի խալաթը
Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ անունից է հայ ժողովրդին պատերազմ հայտարարում
Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները