Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան, հայտնել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:
«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:
Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը»:

Բաց մի թողեք
ԵՄ առաջնորդները Կիպրոսում կորոշեն երկու արագության Եվրոպայի տնտեսության ծրագրի վերաբերյալ
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք