Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, սև ամպ է իջել մեր Հայրենիքի գլխին։ Ռեժիմի հուսահատ ջղաձգումներն են։ Վերջը մոտ է։ Գոտեպնդեք միմյանց, նեցուկ եղեք նեղյալներին, չվհատվեք»։
Հայաստանում ռեպրեսիաների նոր փուլ է սկսվել, վաղ առավոտից իրավապահները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում՝ «հեղաշրջման պլան»-ը խափանելու օպերացիայի շրջանակներում, ձերբակալված է նաեւ Բագրատ սրբազանը։
Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը անդրադառնալով տեղի ունեցածին, մեզ փոխանցեց հետեւյալը․ «Երբ իշխանությունը քաղաքական պայքարի մեջ է ներքաշում պատժիչ մարմիններին, իրական պատկերն աղավաղվում է, իսկ ճգնաժամը խորանում։ Հիմա բորենիների խրախճանքի ժամն է` անվտանգության եւ ՆԳ ծառայողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, բանտապաններ և սյլն։ Մնացած բոլորը տուժելու են, առավելապես` գաղափարական մարտիկները»։


Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը