Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկում այսօր քաոսային իրավիճակ է եղել։ Դատավոր Արշակ Մաթեւոսյանը կալանավորել է 9 ամսական երեխայի մորը՝ նրանց ուղարկելով բանտ։ Կալանքի լուրը լսելով կնոջ ինքնազգացողությունը վատացել է։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մանրամասնեց ստեղծված իրավիճակը․ «Այս աղջիկը սկզբում եղել է վկա, մի տարի վկայի կարգավիճակով են հարցաքննել, վերջում ներգրավվել են որպես մեղադրյալ՝ օժանդակող եւ բերել են դատարան գործը։ Նիստ չեն արել, նախնական դատաքննությա փուլում է։ Մի նիստի ինքը չի ներկայացել, հրաժարվել է հանրային պաշտպանից, ասել է, երբ պաշտպան ունենամ, կգամ, այդ հիմքը ինքը գտել է, որ բավարար է խափանման միջոցը փոխելու համար, եւ առանց իր ներկայության փոխել է՝ տվել է տնային կալանք, բայց քանի որ ապրում է վարձով տանը, իսկ վարձով տան տերն ասել է՝ ստեղից դուրս կգաս, ես չեմ թողնում, որ իմ տանը լինի տնայի կալանք։ Հիմա եկել ենք դատարան, ասում ենք փոխի այդ խափանման միջոցը, 3 ամսով կալանք է տվել»։
Փոստանջյանը ներկայացրեց քրեական գործի մանրամասները․ «Ինքը եղել է թարգմանիչ, հնդիկներ են եկել, հնդիկների համար թարգմանություն է արել, ինչ-որ փաստաթղթերի հետ կապված հարց է, այս աղջիկը միայն թարգմանութուն է արել, որը ներկայացրել են Օվիր, 7 անգամ բանավոր թարգմանություն է արել, հիմա իրեն տարել են որպես օժանդակող»։
Ըստ փաստաբանի՝ երեխային հետ է մայրը գնալու բանտ․ «Դատարանը չի լուծել էրեխու հարցը, հայրը գնաց, որ էրեխուն բերի, ասեց՝ ես չեմ կարա՝ էրեխուն պահեմ»։
Հարցին, թե դատախազի դիրքորոշումն ինչպիսի՞ն էր, ասաց՝ դատախազն ասում էր՝ կալանք տվեք։
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար