Հարցերս դնեմ այստեղ, ըստ էության չպատասխանեց, ցավոք, բացի մեկից, ինչը հրաշալի էր, Նիկոլ Փաշինյանն ասաց’ 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունն անդամակցած կլինի Եվրամիությանը, իսկ ստորև նաեւ միայն իմ հարցերի ու ՀՀ վարչապետի պատասխանների հատվածի տեսանյութը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
1. Պարոն Վարչապետ, Աբու Դաբիից Բրյուսել, ապա Ֆրանսիա։ Արդյոք գոհ եք Ալիեւի հետ հանդիպումից։ Հաշվի առնելով, որ Ձեր պրոպագանդիստները որեւէ բան չեն դափնում, արդյոք որեւէ դրական բան չի եղել Հայաստանի համար, եւ ինչ արձագանք գտավ այն ԵՄ-ում’ ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։
/Ի դեպ, ես գիտեմ, սպասում էի, թե մի բան ՀՀ վարչապետը կասի/
2. Ի վերջո, կարող եք հստակեցնել, թե ուր է գնում Հայաստանի Հանրապետությունը, ասենք 20 տարի հետո կլինի ԵՄ անդամ, թե ՌԴ մարզ, մի արասցե, թե’ այսօրվա կարգավիճակում։
3. Եթե ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները երկար ժամանակ է աշխատում էին նոր Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ, ապա ինչու էր անհրաժեշտ դրանից շատ կարճ ժամանակ առաջ քեռակնոջ մասին Վարչապետի համար անվայելուչ արտահայտվելը, որն է ավելի եղկելի, ահաբեկչություն կազմակերպելը, թե քեռակին սիրելը։
4. Եվ խնդրեմ կասեք, որն է այս մամուլի ասուլիսի նպատակը, ձեր գլխավոր ասելիքը եւ ում է այն հասցեագրված’ հանրությանը, թե այլ երկրների ղեկավարություններին, խնդրեմ կվերնագրեք գուցե այս ասուլիսը։
Բաց մի թողեք
Թե բա` փչացած տոն, իսկ ձեր ձեռը կա՞ բան, որ չփչացավ. Հովսեփյան
Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական․ Տեր Արիստակես․ Լուսանկար
Պայքարը մաքուր ազգային-ազատագրական է․ Ֆարմանյան