12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ձերբակալել են մի անձի, ով կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ձերբակալել են մի անձի, ով կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բաժանմունքը։ Համաձայն հաղորդման, ձերբակալվածը տղամարդ է։ Նա կամավոր կերպով կապ է հաստատել Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իսկ հետո արդեն  WhatsApp համակարգով նրանց փոխանցել է գաղտնի համարվող տեղեկատվություն։

Պարզվել է նաեւ, որ տղամարդը ուկրաինական կողմին է փոխանցել տեղեկություններ Թեոդոսիա քաղաքի ծովային նավահանգստի կառուցվածքի մասին։ Ձերբակալվածի հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության հոդվածի հատկանիշներով։ Կասկածյալը կալանավորվել է։ Նա արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ։