Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։
«Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-ին։
Թափուր տեղերը՝ https://dimord.am/empty»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Սեքսուալ ծերունին Հատուկ դպրոցում է աշխատում
Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍՆ–ից հերքում է պահանջում
76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ