Շատերը կասեն, թե Փաշինյանը Time out է վերցրել իր պլանավորումների վերախմբագրումների համար և կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշվի առնելով նշեմ մեկ հանգամանք:
Գիշատիչը կամ հաղթում է կամ նահանջում: Փաշինյանը նահանջել է վախենալով իր, իսկ սկսած խաղից, վախենալով վերջնախաղից, բավարարվելով ՀԵՑ-ի բռնագրավման ժամանակավոր հաջողությունով:
Նա ձախողեց ՀԱԵ-ի բռնագրավումը, ձախողեց «միջանցք տալը», որպես «ճանապարհի արտապատվիրակում» ներկայացնելու PR կոմպանիան և նահանջեց: Նա ձախողել է բոլոր այն օպերացիաները, որտեղ ստացել է դիմադրութուն ու ձիգ, կոշտ սյզբունքայինություն:
Նա նահանջել է միշտ, երբ իր նետած մարտահրավերն ընդունել են ձիգ: Նա կլանում է միշտ, երբ մարտահրավերից խուսանավում են ու հրաժարվում «կռիվ տալ»: Դա նա ընդունել է որպես հարձակման ու հաղթանակի բաց հնարավորություն:
Խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը: Նա անցել է յուրաքանչյուր ավտոկրատի վերջին փամփուշտին, այն է օպոնենտների բռնադատումն ու մեկուսացումը:
Այս երկրի բնակչության կեսից ավելին, եթե չասենք մեծամասնությունը դեմ է նրա քաղաքականությանը, բայց չի ստանում այլընտրանքային քաղաքականության կոնկրետ և խիստ տարբերվող առաջարկ քաղաքական դաշտից: Որևէ պարագայում այս իշխանության ընթացքի կասեցումը չի ենթադրում նույն չաշխատող հնացած մեթոդների բազմակի կիրառում:
Դա արդյունք չի տալու: Այն ենթադրում է սեփական քաղաքական ռեսուրսների գերմոբիլիզացիա, ներընդդիմադիր «փոխադարձ չհարձակման պակտ», դա ենթադրում է սեփական ընտրազանգվածների հետ շատ խիտ աշխատանք հստակ նարատիվներով և առաջարկներով:
Սա է բերելու այս իշխանության ապալեգիտիմ վիճակի ֆիքսմանն ու բետոնացմանը , թույլ չտալով նրան կրկին լեգիտիմանալ չունենալով դրա ռեսուրսը, իսկ այդ սցենարի հավանականությունը կա և դա բացարձակ իր մեղքը չէ, այլ իր դեմ ինստիտուցիոնալ և ոչ միայն պայքարողներինը:
Այս երկրում բոլոր ընտրազանգվածները լեգիտիմացնում են Փաշինյանին ոչ այն պատճառով, որ նրան վստահում և աջակցում են, այլ այն պատճառով, որ իրենց հետ ամենաշատը աշխատում է Փաշինյանը: Ճիշտ է աշխատում, թե սխալ, բարո, անբարո, աբսուրդային, իրական, բայց ամենախիտը աշխատում է Փաշինյանը:
Կա Փաշինյան կա ընդդիմություն, չկա Փաշինյան նույնիսկ հետ քաշված ու քաղաքականություն չարտադրող, չկա նրա հակաքաղաքականությունը: Հակաքաղաքականություն չկա, որովհետև այն չկա և չի մշակվել մինչ օրս: Կա նրա հարձակումը, լավ վատ, կա պաշտպանությունը հարձակումից:
Չկա հարձակում, չկա հակահարձակում, ինչը կբերի նրա իշխանության ավարտի:
Չկա հակահարձակում ստեղծվում է նրա մեռած լեգիտիմության վերակենդանացում քաղաքական վակուումի պատճառով:
Փաշինյանի լեգիտիմացման աղբյուրը ոչ թե նրա հետ որևէ գործընթացի մասնակցելն է, այլ նրա դեմ գործընթացների վակուումը: Այդ գործընթացները ունեն իրավականից, սոցիալականից, բարոյականից մինչև կազմակերպված ու մտածված քաղաքական հակահարձակման մեխանիզմներ ու ապահովումներ:
Սա է նրա ապալեգիտիմության ֆիքսման և արդյունքում նրա քաղաքականության ու այդ քաղաքականությունը իրագործող պետական կառուցվածքի աշխատանքի առկախման բանալին:
ՎԵՐՋՆԱԽԱՂ
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան
Բաց մի թողեք
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն
Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ