Պարզվում է, հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտեցել իրենց հասցե, ինչի հետևանքով իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոն, մահացել է։
Ըստ հրապարակման՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե, քանի որ հիվանդը բուժհիմնարկ տեղափոխման անհրաժեշտություն ունի։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը ասել է, որ այս դեպքով քրեական գործ կա հարուցված, և ինքը նախաքննության փուլում ճիշտ չի համարում խոսել այս դեպքի մասին։ Նա պարզապես ասաց, որ տվյալ քաղաքացին մի քանի տասնյակ անգամ, օրը 3-4 անգամ զանգել է շտապօգնություն և պատշաճ կարգով սպասարկվել․ «Բուժառուն հիվանդանոցում է մահացել»։
Այլ մանրամասներ այս փուլում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը չհայտնեց։
Պաչզվում է, 49-ամյա կինը քրոնիկ մի շարք հիվանդություններ է ունեցել, իսկ ՔԿ-ից հայտնել են, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ կա հարուցված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե, պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։
Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»