15/10/2025

Հրդեհ՝ «Ծիրան» սուպերմարկետում և Աբովյանի եկեղեցու հետնամասում, որտեղ Էդ․ Բաբայանի առանձնատունն է

Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ներսի և դրսի կողմերից՝ էլեկտրալարերից առաջացած կայծից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

***

Աբովյան քաղաքի բնակիչներից ահազանգեցին, որ արդեն մի քանի ժամ է, ինչ այրվում են Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու ետնամասին մոտ գտնվող տարածքները, սակայն կրակն այնքան թեժ է ու այնպիսի արագությամբ է տարածվում, որ հրշեջներն արդեն մի քանի ժամ է, ինչ չեն կարողանում մարել կրակը:

Նշենք, որ հենց այդ տարածքում է գտնվում Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի առանձնատունը: