Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպումներին ընդառաջ սոցցանցերում հերթական գրառումն է արել:
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»,–մասնավորապես գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Նշենք, որ Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև՝ ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Բաց մի թողեք
Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ
Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը
Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան