Աջ կողմում նստած և թղթապանակի հետևում թաքնված մարդը ինչ-որ բան ստորագրեց ձեր անունից, Հայաստանի Հանրապետության հպաաաա՜րտ քաղաքացիներ:
Նա այն մարդն է, ով ձեզ խոստացել էր բոլոր կարևոր հարցերը քննարկել և լուծել Հանրապետության Հրապարակում՝ ձեր անմիջական մասնակցությամբ:
Նա այն նույն մարդն է, ով ձեզ հավատացրել էր, որ Արցախի անունից չի բանակցելու, Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան, բայց հրահրեց պատերազմ և պարտվեց՝ հաձնելով Արցախի 75%-ը:
Նա այն նույն մարդն է, ով ձեզ խոստացավ, որ կվերադարձնի Շուշին ու Հադրութը, ստացավ ձեր 680 000 քվեն և հանձնեց ամբողջ Արցախը՝ հանգիստ հետևելով հայերի գաղթին:
Նա հանգիստ հետևում է հայերի դատին՝ Բաքվում, նրա ցուցումով դատվում են Հայաստանը կանգուն պահել ցանկացող արժանապատիվ հայեր Երևանում:
Նա հետ է գալու և նորից ձեզանից քվե է ուզելու՝ այս անհայտ թղթի մեջ գրվածը ներկայացնելով իբրև մեեեե՜ծ ձեռբերում:
Իրականում ձախ կողմում նստածի անթաքույց ուրախությունը հուշում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ թղթին դեռ երանի ենք տալու…
Հ.Գ. 3 միլիոն վարչապետներից քանի՞սդ եք տեղյակ, ի՞նչ է գրված այս թղթում:
Հ.Հ.Գ. Վերընտրվելու թղթոնը՝ նախաստորագրված, ստացավ, ուրախացել է…
Նաիրա Կարապետյան
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն