16/10/2025

Հանկարծամահ է եղել զինծառայող Վահե Զաքարյանը

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նշվում է, որ համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեզ փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ Վրեժը ինսուլտ է տարել: Ասացին՝ վերջին երկու օրերին տղան իրեն վատ է զգացել:

Վահեն Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է: Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը հաստատեց մահվան մասին տեղեկությունը:

«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Պաշտպանության նախարարությունը թեև ԶԼՄ գործընկերներին բազմիցս բացատրել, հիմնավորել և հորդորել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ նախքան պաշտպանական գերատեսչության համապատասխան հաղորդագրության տարածումը մամուլի հրապարակումներ կատարելը նպատակահարմար չէ՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով (տվյալների անճշտություններ, տեղեկատվական անվտանգության կանոններ և այլն), այդուհանդերձ նմանօրինակ դեպքեր շարունակում են արձանագրվել:

Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք կատարել համապատասխան ուղղումներ և գործունեություն ծավալելիս առաջնորդվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»:

Blog Image