Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։
Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով, մասնավորապես, գրել է՝ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունների շարունակականությունն է։
Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը


Բաց մի թողեք
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է կիբերհարձակման դեմ պայքարի ԵՄ-ի «գործողությունների ծրագրի» մասին
Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»
«Խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպան գործիքներ ունենալու մեջ է»