«Իմնեմնիմի» փոդքասթի «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով հաղորդումը, պարզվում է՝ բուռն կրքեր է բորբոքել իշխանական թիմում։ Որոշների անձնական կապերի մասին բացահայտումը շոկահարել է Նիկոլ Փաշինյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես ծանր է տարել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի մասին դրվագը, որը ՔՊ-ական պատգամավոր եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար լինելուց զատ Փաշինյանի «աչքն ու ականջն» էր խորհրդարանում, ՔՊ վարչության նիստերին հաճախ հենց Մանավազյանն է դիմավորում Փաշինյանին եւ նստում նրա կողքին, նա երկար տարիներ եղել է Փաշինյանի խմբագրած թերթի հաշվապահը, հեղափոխությունից հետո՝ նաեւ նրանց ընտանեկան «կասիրը», որի միջոցով են իրականացնում ֆինանսական շարժերը։
Ըստ հաղորդման վարողների՝ Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ, որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, այդ պատճառով էլ բաժանվել է ամուսնուց։
ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի համար դա շոկային նորություն է եղել, անչափ ծանր է տարել, որ իր վստահելի մարդն ազնիվ չի գտնվել եւ չի ասել իր կապի մասին, իսկ ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։
Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլեւս չի ուզում նրան տեսնել։ Ի դեպ, ՔՊ վարչության նախօրեի նիստին Մանավազյանը ներկա չէր, ինչպես լինում է միշտ։
Իհարկե, չենք բացառում, որ մեզ հերքելու համար հաջորդ նիստին Փաշինյանը կրկին նստեցնի իր կողքին, սակայն փաստն այն է, որ երբեմնի ակտիվ, ընդդիմության դեմ հայտարարություններ ու գրառումներ անող պատգամավորուհին վերջին շաբաթներին ընդհատակ է անցել։
Ավելին, իշխող թիմում վստահ են, որ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց անդրադարձել են այդ հաղորդմանը, ՔՊ ցուցակում չեն լինելու կամ էլ բարձր պաշտոնների չեն նշանակվելու։
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն