10/09/2025

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին մեղադրանք է առաջադրվել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Անվտանգության ծառայության քննիչները հեռակա կարգով Կադիրովին տեղեկացրել են Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածով («Պատերազմի օրենքների և սովորույթների խախտում» – խմբ.) կասկածի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։ Այն մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ՝ 2022 թվականին, ՈւԱԾ-ն Ռամզան Կադիրովի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Դա վկայում է նաև Ուկրաինայի հատուկ ծառայության տվյալների բազան։